Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 26.04.
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները Կահիրեում պատրաստվում են Աշխարհի գավաթի 4-րդ փուլին

Հայաստանի մարմնամարզիկները գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ պատրաստվում են առանձին գործիքների Աշխարհի գավաթի 4-րդ փուլին: Այն վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն արդեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերը։

Հայաստանը Աշխարհի գավաթի 4-րդ փուլին կմասնակցի հետևյան կազմով. Մարմնամարզիկներ՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան, մարզիչներ՝ Հայկ Նազարյան, Աշոտ Գասպարյան, մրցավար՝ Հակոբ Սերոբյան: