Բացել լրահոսը Փակել լրահոսը
343075648_1425672391503077_2448484129922743376_n
A A
Պաշտոնական

Դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը Արմավիրի մարզպետը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել աշակերտների հաճախելիությանը

Ապրիլի 25-ին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մարզպետի աշխատակազմի ոլորտային աշխատակիցների մասնակցությամբ:
 
Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։
 
Ներկայացնելով օրակարգային հարցերը՝ մարզպետը​ դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրեց մի շարք խնդիրների վրա:
 
Մասնավորապես` հանձնարարվեց դպրոցի տնօրեններին գույքագրել դպրոցների՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, նախահաշիվներ կազմել և ներկայացնել մարզպետի աշխատակազմ՝ ըստ առաջնահերթության լուծման հնարավոր ուղիներ դիտարկելու և վեր բարձրացված հարցերին լուծումներ տալու համար:
 
Մարզպտի աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը նշեց, որ հրատապ խնդիրների համար առաջնահերթություն է սահմանվել դպրոցների սանհանգույցների, մարզադահլիճների և ջեռուցման համակարգերի լուծման հարցը:
 
Մարզպետը հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել աշակերտների հաճախելիությանը, քանի որ կազմված աշխատանքային խմբերն անակնկալ այցեր են կատարելու դպրոցներ՝​ աշակերետների հաճախելիության իրական պատկերն արձանագելու համար:
 
Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվեց 2023 թվականի մայիսի 26-ին ​ մարզի հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվելիք «Վերջին դաս» արարողության պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցը։ Մարզպետը հորդորեց դպրոցների տնօրեններին՝ դպրոցներում բացառել ցանկացած դրամահավաք և լինել ավելի հետևողական։
Նաև նշվեց, որ որևէ դպրոց ​ ԿԳՄՍ-ի կողմից սահմանված «Վերջին դաս» միջոցառման օրը չփոփոխի և այլ օր չտեղափոխի:
 
Այնուհետև խոսվեց մարզում ուսուցիչների ​ կամավոր ատեստավորման ցածր ցուցանիշների մասին և հորդորեց​ շարունակական և​ հետևողական​ քայլեր ձեռնարկել՝ ուսուցիչների մեջ հետաքրքրություն բարձրացնելու մասով:
 
Խորհրդակցության ընթացքում կարևորվեց​ ​նաև ռազմական ուսումնական հաստատություններ սովորել ցանկացողների մոտիվացիայի բարձրացումը՝ շեշտելով, որ պետք է հետևողական աշխատանք տանել հատկապես այն աշակերտների շրջանում, ​ ովքեր դեռ չեն կողմնորոշվել ուսումնառության հարցում:
 
Խորհրդակցության օրակարգային հարցերը սպառելուց հետո տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը տվեց սպառիչ պատասխաններ: