Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_342946200_1582514675557695_5215142264083553671_n
A A
Հասարակություն

ՀՀ ԱԻՆ-ի աշխատակազմը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ

Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

ԱԻ նախարարի տեղակալներ Արտյուշ Գրիգորյանն ու Արա Նազարյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և գերատեսչության աշխատակիցները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: