A
A
Դավիթ Հովհաննիսյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է, իսկ Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի հավաքականը հերթական մեդալները նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Տղամարդկանց 96 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեց և ոսկե մեդալ նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը: Նա երկամարտում ցույց տվեց 377 կգ արդյունք: Դավիթ Հովհաննիսյանը ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:
Հայաստանի մյուս մասնակիցը՝ Արա Աղանյանը, երկամարտի 364 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ: Պոկում վարժությունում նա վաստակեց բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալ: Մրցանակային 3-րդ տեղըզբաղեցրեց իտալացի Ջուզեպե Ֆիկոն, որը երկրորդ վարժությունից հետո միայն առաջ անցավ թուրք Շուքրյու Կուրնազից: