Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Անդրանիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Երեւանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր վաստակեց հերթական մեդալները:

Տղամարդկանց 89 կգ քաշային կարգում մեր ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում ցույց տվեց 178 կգ արդյունք: Նա ոչ միայն գրավեց առաջին տեղը և նվաճեց փոքր ոսկե մեդալ, այլև սահմանեց Եվրոպայի նոր ռեկորդ:

Իսկ ահա հրում վարժությունում մրցակցությունից դուրս էր բուլղարացի Կառլոս Նասարին, որը սանձեց 221 կգ ծանրաձողը և սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ: Նա երկամարտի 395 կգ արդյունքով ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն:

Անդրանիկ Կարապետյանը հրում վարժությունում 196 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը, սակայն երկամարտում (374 կգ) զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և նվաճեց արծաթե մեդալ:

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև մեր 76 կգ քաշային կանայք՝ Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը: