Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էս ո՞վ աչքով տվեց, թու-թու մի շաբաթ էր լավ էր ամեն ինչ, ո՞վ ստեղծեց հոգեմետ վիճակ. Քոչարյան (տեսանյութ)

«Արդեն մեկ շաբաթ էր՝ ոնց որ Ազգային ժողովը ընդդիմադիր թևի հետ լավ գնում էր, ոնց որ աչքով տվեցին: Էնքան խոսեցինք հոգեմետ դեղերի մասին, մեկ էլ հոգեմետ վիճակ առաջացավ, ու պարզ չէ՝ ինչի, չէ՞ որ դրանից առաջ «Հայաստան» խմբակցության առաջարկով Տեղ գյուղի հետ կապված հրաշալի քննարկումներ ունեցանք, և շատ շահարկումներ դուրս եկան»,- իր ելույթում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: 

Նա հավելեց, որ ինչ-որ մարդիկ ստվերում ոնց որ թե բավարարված չեն այս ընթացքից և ի սկզբանե ասել էին խրամատների, քոքերի մասին. «Այս ընթացքը նրանց ձեռք չի տալիս, որովհետև սա մեզ հնարավորություն էր տալիս համերաշխության միջավայր ստեղծել մեր երկրում. չուզեցին, ենթարկվեցին: Եղավ այն, ինչ եղավ. դա նրանց ընտրությունն էր»:

Ցույց տալով կառավարության ծրագիրը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ տիկինն ասում է, թե սա թղթի կտոր է. «Եթե թղթի կտոր է, ուրեմն հարցեր ինչո՞ւ էիք տալիս: Այդ դեպքում դուք չեք հասկանում, թե ինչ է պետությունը, պետականությունը և Սահմանադրությունը»:

Շարունակությունը՝ տեսանյութում