Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (1)
A A
Սպորտ

Հայաստանի ազատ ոճի հավաքականը թիմային հաշվարկով 5-րդն է Եվրոպայում

Զագրեբում անցկացվող Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Մեր ընտրանին, որը նվաճել է երկու ոսկե մեդալ, վաստակել է վարկանիշային 76 միավոր։

Մեդալների քանակով առաջին տեղը բաժանել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականները, որոնք նվաճել են 6-ական մեդալ։ Սույն երկրների նման հաջողության պատճառն այն է, որ Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները դեռևս չեն մասնակցում պաշտոնական մրցաշարերին։