A
A
Հայաստանը մեդալներով առայժմ 5-րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալների ընդհանուր քանակով առաջին տեղը զբաղեցնում է Թուրքիայի հավաքականը, որը մրցումային 5 օրից հետո վաստակել է 16 մեդալ: Նրան հաջորդում են Ռումինիան ու Իտալիան՝ 14-ական մեդալ: Հայաստանի հավաքականը վաստակել է 8 մեդալ և այդ ցուցանիշով գտնվում է 5-րդ հորիզոնականում:
Ոսկե մեդալների քանակով առաջատարն առայժմ Ռումինիայի հավաքականն է, որն ընդհանուր առմամբ նվաճել է 9 բարձրորակ պարգև: Նրան հաջորդում են Թուրքիան՝ 6, Իտալիան՝ 5, Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան՝ 3-ական:
Այսօր պայքարը կսկսեն 76 կգ քաշային կանայք և 89 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանից հանդես կգան համապատասխանաբար Տաթև Հակոբյանն ու Էմմա Պողոսյանը, և Անդրանիկ Կարապետյանը: