Բացել լրահոսը Փակել լրահոսը
20
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը չեմպիոնների լիգայի «Ինտեր» - «Բենֆիկա» խաղում

Իտալական La Gazzetta dello Sport օրաթերթը 7 բալով է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Ինտեր» - «Բենֆիկա» մրցավեճում:

«Լիարժեք, բառիս բուն իմաստով։ Դուք տեսնում եք, որ նա օգնում է Բաստոնիին առջևից, հետո սպասարկում է Դիմարկոյին 2:1-ի գոլային փոխանցման ժամանակ: Անհնար է հրաժարվել նման խաղացողից», - գրում է թերթը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին: Գրանցվել է գոլառատ ոչ-ոքի՝ 3:3, չնայած «Ինտերն» ընթացքում հաղթում էր 3:1 հաշվով: Միլանյան ակումբը մտել է կիսաեզրափակիչ, քանի որ առաջին խաղում հաղթել էր երկու գնդակի առավելությամբ:

«Ինտերի» հաջորդ մրցակիցն իր հավերժական հակառակարդն է՝ տեղի «Միլանը», որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է թողել իտալական մյուս թիմին՝ «Նապոլիին»: