A
A
Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի հավաքականը հերթական մեդալները նվաճեց Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Տղամարդկանց 81 կգ քաշային կարգում մեր ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա 187 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ: Նշենք, որ մեր հայրենակից Հմայակ Միսակյանը, որը հանդես է գալիս Ավստրիայի դրոշի ներքո, պոկում վարժությունում գրավեց 3-րդ տեղը և այդ երկրի համար նվաճեց առաջին մեդալը:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ իտալացի Իսկար Ռեյեսը՝ 343 կգ: