Բացել լրահոսը Փակել լրահոսը
342505230_1363261074234927_1370301642422313640_n
A A
Սպորտ

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի 2023թ․ չեմպիոն

Հայաստանի ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մեր 61 կգ քաշային մարզիկը եզրափակիչում մրցեց Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովի հետ և հաղթեց 5:2 հաշվով: Այդպիսով, նա երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ երեկ ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի հավաքականի 65 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը: