Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+sambo 1
A A
Սպորտ

Արսեն Խանջյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի սամբիստ Արսեն Խանջյանը գերազանց ելույթներ ունեցավ Իսրայելի Հայֆա քաղաքում այսօր մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում մեր մարզիկը նախ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակիչում պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցիչ Դավիդ Լոռիաշվիլուն և հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Նշենք, որ մինչ այդ բրոնզե մեդալներ էին նվաճել մարզական սամբոյի 64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը, մարտական սամբոյի 58 կգ քաշային Մխիթար Մխիթարյանը: