Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների ներքո` Ռուսաստանի հետ առևտրի պատճառով (տեսանյութ)

Օրերս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահագները պատժամիջոցներ է կիրառել թուրքական առնվազն երկու ընկերությունների նկատմամբ՝ Կրեմլի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու և արևմտյան արգելված ապրանքները Ռուսաստան արտահանելու համար, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Արդյո՞ք կընդլայնվի թուրքական ընկերությունների, անհատների ցանկը, որոնք նույն պատճառով կհայտնվեն արևմտյան պատժամիջոցներ ներքո, առայժմ հայտնի չէ, սակայն այս պատմությունը մեր ուշադրությունը գրավեց հատկապես այն պատճառով, որ Հայաստանը նույնպես նշվում է այն երկրների ցանկում, որտեղից արևմտյան արգելված ապրանքները հոսում են Ռուսաստան։