A
A
Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել ֆուտբոլի միջազգային մրցաշարի
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի ֆուտբոլային միությունը հրաժարվել է մասնակցել Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի անդրանիկ առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: ՌՖՄ-ն իր հրաժարականը բացատրել է խաղերի ծանրաբեռնվածությամբ:
Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի անդրանիկ առաջնությունը կանցկացվի այս տարվա հունիսի 9-21-ը, Ուզբեկստանում և Ղրղըզստանում: Դրան կմասնակցեն 6 երկրներ՝ Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Աֆղանստանը և Իրանը:
Նշենք, որ Ռուսաստանի հավաքականն 2022թ մարտ ամսից սկսած իրավունք չունի մասնակցելու ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշարերին: Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի ասոցիացիան, որը ստեղծվել է 2015 թվականին, առանձին կառույց է և չի մտնում միջազգային ֆեդերացիաների կազմի մեջ: