Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 19.04.
A A
Սպորտ

«Ռեալը» հաղթահարեց «Չելսիին», իսկ «Միլանը»՝ հայրենակիցներին. Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում հայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլի առաջին մասնակիցները: Դրանք են գործող գավաթակիր Մադրիդ «Ռեալը» և «Միլանը»:

Իսպանական ակումբը պատասխան խաղում 2:0 հաշվով դարձյալ հաղթեց անգլիական «Չելսիին», չնայած խաղն կայացավ Լոնդոնում: Երկու գոլերն էլ խփեց Ռոդրիգոն, սուր հակագրոհների արդյունքում:

«Ռեալը» 32-րդ անգամ մտավ կիսաեզրափակիչ փուլ: Նախորդ 11 դեպքերում մադրիդյան ակումբը մշտապես հաղթահարել է այդ արգելքը և մտել է եզրափակիչ: Լոնդոնի «Չելսին» 1993 թվականից հետո չորս անընդմեջ պարտությունը կրեց բոլոր մրցաշարերում:

Քառորդ եզրափակիչ երկրորդ խաղում միմյանց հետ հանդիպեցին իտալական «Նապոլին» ու «Միլանը»: Առաջին խաղն ավարտվել էր միլանցիների նվազագույն հաղթանակով: Պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1, ընդ որում նեապոլցիները հաշիվը հավասարեցրին խաղավերջում ավելացված ժամանակում:

«Միլանը» վերջին անգամ կիսաեզրափակիչ փուլ մտել էր 16 տարի առաջ: «Նապոլին» եվրոգավաթներում սեփական դաշտում չի պարտվում արդեն 13-րդ անընդմեջ խաղում, բացի այդ նեապոլցիները նախորդ 26 խաղերում գոլ է խփել 25-ում: