
A
A
Արման Ավագյանը պարտություն կրեց բրոնզի համար պայքարում. Ըմբշամարտի ԵԱ
Աջակցիր «Ա1+»-ին79 կգ քաշային ազատոճային ըմբիշ Արման Ավագյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերն է չափել Մակեդոնիայի ներկայացուցիչ Ահմադ Մագոմեդովի հետ և 4-7 հաշվով ցավալի պարտություն է կրել:
Հայ ըմբիշը գրեթե ամբողջ գոտեմարտն անցկացրել է վիրակապով՝ արյունահոսության պատճառով:
Արման Ավագյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 5-1 հաշվով առավելության էր հասել ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ: Կիսաեզրափակչում, սակայն, Հայաստանի ներկայացուցիչը 10:12 հաշվով զիջել էր Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին: