Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կարծում եմ, Հայաստանին օգնելու համար Ֆրանսիան ուժ չունի, ԵՄ-ն՝ ցանկություն․ Վ․Գաբրիելյան (տեսանյութ)

«Սխալ է մտածել, թե Ֆրանսիան կփոխարինի տեղական ուժերին։ Այսինքն՝ Հայաստանին հզոր զենք կտա, որ կարողանա ինքնապաշտպանվել։ Ենթադրում եմ, զենք չի կարող տալ, որովհետև ինչ կարող էր, գրեթե ամեն ինչ տվեց Ուկրաինային։ Ֆրանսիան կարող է Հայաստանին օգնել, եթե տնտեսական մեծ ծրագրեր լինեն, եթե գիտությանը զարկ տրվի։ 90-ականներից հետո փախցրեցինք գիտության երկիր դառնալու առիթը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ, «Միասին» համահայկական հարթակի հիմնադիր Վարդան Գաբրիելյանը։

Նրա կարծիքով, Ֆանսիայում մտածում են, որ այս տարածաշրջանում Թուրքիայի հզորացումը հետագա տասնամյակներում թուլացնելու է Եվրոպային։ Եվ գտնում է, որ ԵՄ-ն և հատկապես Ֆրանսիան, այնուամենայնիվ, շահագրգռված են ներկայություն ունենալ այս տարածաշրջանում։

«Ինձ թվում է, որ մարդիկ, անհատներ, քաղաքական գործիչներ հասկանում, կարծում են, որ քրիստոնյա Հայաստանը շատ կարևոր է եկող հարյուրամյակներում քաղաքակրթական ձևավորման և եվրոպայի վրա դրա ազդեցության առումով»,- հավելեց Վ․Գաբրիելյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։