Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրաժեշտ զենքին. ո՞ր հիվանդությունների դեպքում է ԱՆ-ն արգելում ձեռք բերել, կրել և օգտագործել զենք (տեսանյութ)

Բանախոսներ՝ Վովա Վարդանով՝ «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Նարեկ Ներսիսյան՝ Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ Ներկայացուցիչ «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունից

Հրավեր է ուղարկվել նաև ՀՀ առողջապահության նախարարություն, սակայն հրավերը մերժվել է։

Կառավարությունն ապրիլի 13-ի նիստում հաստատեց զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել նոր նախագծով, որով սահմանվելու է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը։

Այս նախագծով ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի N 489 որոշումը: Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`

1. հոգեկան խանգարումների տեսակներ

2. նյարդային համակարգի հիվանդություններ

3. վնասվածքների հետևանքներ

4. վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,

5. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ

6. զարգացման արատներ

7. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ: