Մարքեթինգում որսորդներն են․ կայացավ MMR 2023-ը
Աջակցիր «Ա1+»-ինSMM թե՞ SEO մարքեթինգային առջախաղացում․․․ Նրանց, ում «տանջում է» այս հարցի պատասխանը, SMARTOLOGY Digital Marketing Academy-ի հիմնադիր Արտակ Հարությունյանը MMR 2023 համաժողովում պատասխանում է օրինակով՝ կոկորդիլոսի եւ հովազի։ Երկուսն էլ որսորդ են, բայց մեկը՝ պասիվ, մյուսը՝ ակտիվ։ Կոկորդիլոսը ջրի մոտ նստած սպասում է այնքան, մինչեւ որսը գալիս ու ընկնում է երախը։ Իսկ հովազն այնքան է հոգնեցնում որսին, որ վերջինս ուժասպառ է լինում եւ դառնում նրանը։ Ըստ Արտակի՝ եւ բնության մեջ, եւ մարքեթինգում նույն տեխնոլոգիաներն են, այսինքն՝ չկա ճիշտ կամ սխալ տեխնոլոգիա, իսկ արդյունքը կախված է ռեսուրսների գնահատումից եւ ռազմավարության կառուցումից։
ReArmenia.com հարթակի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանի կարծիքով՝ մարքեթինգը էքսպերիմենտների եւ նորարությունների մասին է, որոնց միջոցով շուկայից ստանում ես առավելագույնն ու նույնքան էլ տալիս ես հաճախորդներին։ Իսկ ով նորարար է, բնականաբար, հաճախ նաեւ ձախողում է։ «Եթե թիմում մարդ կա, որը երկու ամսում չի սխալվել, պետք է անհանգստանալ։ Նշանակում է՝ նորարություն չի անում»,-ասում է նա։
Երևանում տեղի ունեցավ մարքեթինգին և թվային աշխարհին նվիրված MMR (Marketing: myth and reality) 2023 համաժողովը, որն համախմբել էր ոլորտի 500-ից ավելի ներկայացուցիչների։
Արդեն 3-րդ անգամ անցկացվող կոնֆերանսին ելույթներով հանդես եկան 40 խոսնակներ՝ ավելի քան 15 ոլորտներից, կկազմակերպվեցին ինտերակտիվ քննարկումներ՝ մարքեթինգի, բլոգգինգի, influencer-ների հետ աշխատանքի, ֆինանսների, անձնական բրենդի ստեղծման և հարակից թեմաների շուրջ:
«Սա նոր կապեր հաստատելու, ոլորտի ճանաչված մասնագետների հետ ծանոթանալու և փորձի փոխանակման հիանալի հնարավորություն է»,- նշում է MMR 2023-ի կազմակերպիչ Ռոման Դանեղյանը։