Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջնագիր` ինքն իրեն

Սպորտ
4fce6969a0bbee0f21ac36c3f31f8d9a

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը անգլիական The Sun թերթին տված հարցազրույցում նշել է, որ կհեռանա այդ երկրի ազգային թիմից, եթե առաջիկա երկու խաղերում իր սաները չկարողանան վաստակել 6 միավոր:

«Ես ձգտում եմ օգնել թիմին լավ խաղալու համար, բայց եթե արդյունքներ չլինեն, ապա ես հրաժարական կտամ» ,- ասել է հոլանդացի մասնագետը:

Նշենք, որ Թուրքիայի հավաքականը չորս խաղից հետո վաստակել է 6 միավոր եւ ընտրական 1-ին խմբում առայժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: Մարտի 29-ին թուրք ֆուտբոլիստները իրենց հարկի տակ կընդունեն Ավստրիայի ընտրանուն, իսկ հունիսի 3-ին ուժերը կչափեն Բելգիայի թիմի հետ` նրա իսկ խաղադաշտում: