Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցավարը հայտնի է

Սպորտ
9db24b9c6fb3c328937740501ad2713c

Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլի Հայաստան - Ռուսատան խաղը կսպասարկի Շոտլանդիայի մրցավարական խումբը` Կրեյգ Թոմսոնի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը:

Շոտլանդացի մրցավարը մասնագիտությամբ իրավաբան է: Նա միջազգային հանդիպումներ սպասարկում է 2003 թվականից: 38-ամյա խաղավարը սպասարկել է Եվրո-2008-ի եզրափակիչ մրցաշարի խաղեր, բայց որպես գլխավոր մրցավարի օգնական: Ի դեպ, «Եվրո-2008»-ի Ֆինլանդիա-Հայաստան (1:0) ընտրական խաղի մրցավարը եղել է հենց Թոմսոնը:

Եվրո-2012-ի շրջանակում նա վարել է 2010 թ հոկտեմբերի 12-ին կայացած Իտալիա - Սերբիա սկանդալային խաղը, որը յոթ րոպե անց ընդհատվել էր սերբ ֆուտբոլասերների անկառավարելի պահվածքի պատճառով:

Կրեյգ Թոմսոնը հայտնի է նաեւ նրանով, որ անցած տարի չեմպիոնների լիգայի «Ռեալ» - «Այաքս» խաղին ոչ պարտադիր կարմիր քարտեր էր (կեղծարարքի եւ ժամանակ ձգելու համար) ցույց տվել դաշտի տերերի առաջատար խաղացողներ Սերխիո Ռամոսին եւ Խավի Ալոնսոյին, որի պատճառով նրանք բաց էին թողել հաջորդ հանդիպումը: