A
A
Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի մարմնամարզության փոխչեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզիկները երկրորդ մեդալը նվաճեցին Թուրքիայում ընթացող սպորտային մարմնամարզության առաջնությունում:
Օղակների եզրափակիչ մրցումներում մերոնցից մասնակցեցին միանգամից երկու մարզիկ: Արթուր Ավետիսյանը 14.433 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ ահա փորձառու Վահագն Դավթյանը վաստակեց 14.733 միավոր և հույն Էլեֆթերիս Պետրունասի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը: Վարժության բարդությամբ մեր մարզիկը ճանաչվեց երկրորդը և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Նա ընդամենը 0.2 հայրուրերորդական բալով ետ մնաց մրցաշարի հաղթող, Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Ասիլից:
Հիշեցնենք, որ այսօր մեր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել նժույգթափերում: