Բացել լրահոսը Փակել լրահոսը
գյումրի
A A
Պաշտոնական

Գյումրիում եռամսյա ժամկետով փակ կլինի Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից Սպանդարյան ընկած ճանապարհահատվածը

Գյումրու համայնքապետարանից հայտնում են

«Հարգելի համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական ծրագրի շրջանակներում սույն թվականի ապրիլի 18-ից եռամսյա ժամկետով փակ կլինի Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից (Ձիթողցյանների թանգարանի մոտից) մինչև Սպանդարյան փողոց ընկած ճանապարհահատվածը:
 
Շրջանցող ճանապարհ առաջարկվում է Տերյան-Սունդուկյան խաչմերուկով Սպանդարյան-Սունդուկյան խաչմերուկ՝ աջ, ձախ և ուղիղ ուղղություններով»: