Բացել լրահոսը Փակել լրահոսը
1108769
A A
Պաշտոնական

Moody’s-ը վերահաստատել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության վարկանիշը

Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ին տրված վարկանիշը՝ այն թողնելով անփոփոխ՝ (IFSR) Ba3 և հեռանկարը` բացասական։

 

Ինչպես տեղեկացնում են «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ից, ընկերության վարկանիշը համընկնում է ՀՀ սուվերեն վարկանիշին։ «Վարկանիշի տրամադրման գործընթացում Moody’s-ի վարկանիշային գործակալության կողմից հիմք են ընդունվել մի շարք կարևոր ցուցանիշներ։ Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել Ընկերության կապիտալում պետական մասնակցությունը, Ընկերության բարձր ֆինանսական ճկունությունը և պարտքի ցածր մակարդակը, ինչպես նաև Ընկերության համագործակցությունը Swiss Reinsurance Company Ltd Aa3 (excellent) outlook stable վարկանիշ ունեցող հեղինակավոր վերաապահովագրող կազմակերպության հետ:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն մեծապես կարևորում է այս գնահատականը, որը փաստում է Ընկերության հուսալիության և վստահության բարձր մակարդակի մասին։

 

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ն նաև կարևոր է համարում նման վարկանիշի ստացումը Ընկերության հետագա զարգացման տեսանկյունից: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկելու արտահանողների համար ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ըստ աղբյուրի՝ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին շնորհված վարկանիշի մասին ավելի մանրամասն տեղեկությունների կարելի է ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: