Այսուհետ կիրականացվի նաև հողի որակական ցուցանիշների հետազոտություն
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության աջակցությամբ ձեռք բերված վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ, բարելավվել է Կենտրոնի փորձագիտական հետազոտությունների արդյունավետությունը, նպաստելով իրականացվող փորձաքննությունների ենթատեսակների ընդլայնմանն ու դրանց իրականացման ժամկետների կրճատմանը:
Նշվածն ունի կարևոր նշանակություն քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն աջակցելու գործում։ Որակական ավելի բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով, այժմ հնարավոր է իրականացնել նաև հողի հետազոտություն հետևյալ տեսակներով՝
ü հողի մորֆոլոգիական հատկանիշները,
ü հողի հիդրոսկոպիկ ջրի որոշում,
ü հողի մեխանիկական կազմի որոշում,
ü հողի օրգանական նյութերի հետազոտություն,
ü հողի քիմիական հատկանիշների հետազոտություն (կարբոնատայնություն և pH),
ü հողի հեշտ հիդրոլիզվող ազոտի որոշում,
ü կարբոնատային հողերում շարժուն ֆոսֆորի որոշում,
ü փոխանակային կալիումի որոշում,
ü հողի քիմիական տարրերի որոշում։
Հարգանքով՝ հանրային կապեր