Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Վթարի ենթարկված մեքենայի անձնակազմը աննշան վնասվածքներ է ստացել. ՊՆ

ՊՆ՝ վթարի ենթարկված սանիտարական ավտոմեքենայի անձնակազմի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ավտոմեքենայի մեջ եղած բուժակները և վարորդն աննշան վնասվածքներ են ստացել և նույնիսկ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։

Ստացիոնար բուժման որևէ մեկը չի ընդունվել, ստացել են ամբուլատոր բուժօգնություն:

Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք,  որ վթարը եղել էր երեկ Սյունիքի մարզում: