Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+bavaria
A A
Սպորտ

«Բավարիայի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի խաղից հետո վիճել են իրար հետ

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Սադիո Մանեն և Լերոյ Սանեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղից հետո վիճել են հանդերձարանում: Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։

Մյունխենյան թիմը «Էթիհադ» մարզադաշտում 0։3 հաշվով պարտություն է կրել։ Մանեի ու Սանեի հակամարտությունը սկսվել է դեռևս խաղադաշտում, երբ գերմանացին սենեգալցուն պահանջներ է ներկայացրել խաղային դրվագի առիթով։

Խաղից հետո նրանք հանդերձարանում շարունակել են պարզել հարաբերությունները, որն ի վերջո վերածվել է ձեռնամարտի։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ը, Մանեն հարվածել է Սանեի դեմքին, ինչի արդյունքում գերմանացի կիսապաշտպանի շրթունքից արյուն է հոսել։ Թիմակիցներն անմիջապես բաժանել են երկու խաղացողներին։

Մյունխեն վերադառնալուց հետո Մանեն օդանավակայանից միայնակ է գնացել տուն, իսկ Սանեն նստել է թիմի ավտոբուսը: Մյունխենի «Բավարիան» չի մեկնաբանել այդ միջադեպը: