A
A
Շախմատի աշխարհի չեմպիոնական 3-րդ պարտիայում պայքար չստացվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱստանայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում այսօր կայացավ երրորդ պարտիան։
Սպիտակներով հանդես եկող Յան Նեպոմնյաշչին սկզբում թեթևակի դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ ամրապնդել այն։ Ավելին, 27-րդ քայլից սկսած նա և Դին Լիրենը երեք անգամ կրկնեցին քայլերը և համաձայնեցին ոչ-ոքիի։
Այդպիսով, երեք տուրից հետո հաշիվը դարձավ 2։1՝ հօգուտ Յան Նեպոմնյաշչու։ Չորրորդ պարտիան կկայանա վաղը՝ ապրիլի 13-ին։