Բացել լրահոսը Փակել լրահոսը
340832878_1280449019225913_4239802200180761446_n
A A
Պաշտոնական

Գայլը Սպիտակի գազալցակայանում հարձակվել է 41-ամյա տղամարդու վրա

Սպիտակի ԲԿ է ընդունվել քաղաքի վարչական տարածքում գայլի հարձակումից տուժած 41-ամյա տղամարդ📷
 
🏥Այսօր՝ ապրիլի 12-ին, Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 41-ամյա տղամարդ, հայտնելով, որ գայլը քաղաքում գործող գազալցակայաններից մեկում հարձակվել է իր վրա եւ կծել, պատճառելով վնասվածքներ:
 
📌Բժշկական կենտրոնում՝ վիրաբույժ Ֆրունզե Եղիյանի եւ հերթապահ բուժանձնակազմի կողմից անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է կատաղության դեմ պատվաստում, անհրաժեշտ միջամտություններից հետո տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հետագա բուժումը շարունակելով ամբուլատոր պայմաններում:
 
📌Հետազոտությամբ տղամարդու մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է գայլի ատամի կծած վերք:
 
📌Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գործող գազալցակայաններից մեկում:
 
✏Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն