Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեռնարվել են քայլեր Սյունիքի մարզում իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ. Զախարովա (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ուժերը և ԶՈՒ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում իրավիճակն ապաէսկալացնելու ուղղությամբ:

Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ապրիլի 11-ին Տեղ գյուղի շրջակայքում՝ շփման գծում տեղի է ունեցել զինված միջադեպ: Կան զոհեր և վիրավորներ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ այնտեղ գտնվող Ռուսաստանի սահմանապահ և զինված ուժերը անհապաղ շփման մեջ են մտել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և միջոցներ ձեռնարկել իրավիճակն ապաէսկալացնելու ուղղությամբ:

«Կատարվածը ևս մեկ անգամ վերահաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին անշեղորեն հետևելու անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան: