A
A
Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բենֆիկա» - «Ինտեր» խաղում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «ԻՆտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը 7 գնահատական է ստացել չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Բենֆիկայի» հետ առաջին խաղում:
«Վերահսկում է առաջին խաղակեսում, և դու գրեթե քեզ հարցնում ես՝ դա Վիդալն է, դա Միկին չէ: Լավագույն կերպով իրեն դրսևորում նաև երկրորդ կեսում, միշտ աջակցում է խաղընկերներին։ Զգացվում է փորձը և բարձր կարգը», - գրել է La Gazzetta dello Sport-ը:
Նշենք, որ այդ խաղում ամենաբարձր գնահատական ստացել են Բարելան ու Բաստոնին՝ 8-ական:
«Բենֆիկա» - «Ինտեր» խաղում 2:0 հաշվով հաղթել է իտալական ակումբը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին, Միլանում: