Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները մտան եզրափակիչ և կպայքարեն Եվրոպայի մեդալների համար

Թուրքիայի Անթալիա քաղաքում այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Տղամարդկանց մրցաշարի որակավորման փուլում Արթուր Դավթյանը բազմամարտում գրավեց 4-րդ տեղը և մտավ եզրափակիչ փուլ: Մեր մյուս մասնակիցը՝ Գագիկ Խաչիկյանը, 81 մասնակիցների մեջ գրավեց 36-րդ տեղը:

Առանձին գործիքների մրցումներում Արթուր Դավթյանը հաղթել է հենացատկում, իսկ նժույգ թափերում զբաղեցրել է անցումային 6-րդ տեղը: Օղակների վրա Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիստյանը գրավել են համապատասխանաբար 2-րդ և 5-րդ տեղերը և նույնպես եզրափակիչում հանդես գալու իրավունք են նվաճել: