Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» հյուրընկալվելիս հաղթեց առաջատարին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացավ 26-տուրի կենտրոնական հանդիպումը: Մրցաշարի առաջատար «Ուրարտուն» հյուրընկալեց գործող չեմպիոն «Փյունիկին»: Խաղն ավարտվեց փյունիկցիների կամային հաղթանակով:

Հանդիպման հաշիվը 11մ հարվածով բացեց Արման Ղազարյանը: «Փյունիկի» ֆուտբոլիստներ Միլկովիչն ու Օտուբանջոն արդեն առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին և առաջ մղեցին իրենց թիմին: Երկրորդ կեսում Յուրիչիչն ամրապնդեց հյուրերի առավելությունը՝ 3:1:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 55 միավոր և ամրամպնդվեց 3-րդ տեղում: «Ուրարտուն» առաջին պարտությունը կրեց առաջնության գարնանային հատվածում և այսժմ ունի 62 միավոր:

 

Հաջորդ՝ 27-րդ տուրը, կկայանա ապրիլի 15-17-ը: