Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+noa 11.04.
A A
Սպորտ

«Նոան» և «Շիրակը» չորոշեցին հաղթողին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացավ 26-տուրի հերթական հանդիպումը:

Երևանի «Նոան» Աբովյանում ընդունեց Գյումրիի «Շիրակին»: Սկզբում երկու գոլ խփեցին դաշտի տերերը: Հետո երեք անգամ աչքի ընկան շիրակցիները: Հանդիպման 90+4 րոպեին «Նոան» երրորդ անգամ գրավեց մրցակից դարպասը և հավասարեցրեց հաշիվը: Այդպիսով, գրանցվեց գոլառատ ոչ-ոքի՝ 3:3:

Այս խաղից հետո «Նոան» վաստակել է 17 միավոր և գտնվում է 9-րդ տեղում: «Շիրակն» իր միավորների քանակը հասցրեց 28-ի և հավասարվեց 6-րդ տեղում ընթացող «Արարատին»:

Այսօր երեկոյան կկայանա տուրի կենտրոնական խաղը՝ «Ուրարտու» - «Փյունիկ»: