Բացել լրահոսը Փակել լրահոսը
340974811_1386693582097456_2403721378886192204_n
A A
Պաշտոնական

Ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք 1-ին եռամսյակում

 
❎ 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ուղղությամբ իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք։
 
❎ Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը գրանցվել են հանրապետության 5 մարզերում (Արմավիրում՝ 8, Արարատում՝ 6, Գեղարքունիքում՝ 6, Կոտայքում՝ 1, Սյունիքում՝ 1)։
 
❎ Նշված դեպքերով ապօրինի տեղահանված օգտակար հանածոյի ընդհանուր ծավալը կազմել է 606.975խմ։
 
📤 Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու համար։