Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց Կրամնիկին

Սպորտ
464d494e803affa40cac7866b253c7e2

Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է վստահ ելույթները Մոնակոյում տեղի ունեցող «Ամբերի» մրցաշարում:

9-րդ տուրում նրա մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն էր, որը անհաջող է հանդես գալիս մրցաշարում եւ ընթանում է վերջին` 12-րդ տեղում:

Կույր շախմատի պարտիայում սպիտակներով խաղացող Լեւոն Արոնյանը մատի սպառնալիքի տակ 37-րդ քայլին մրցակցին ստիպեց հանձնվել: Արագ շախմատի պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այդպիսով, Լեւոն Արոնյանը հաղթեց 1,5:0,5 հաշվով: Ինը տուրից հետո նա վաստակեց 13 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը:

Երկրորդ տեղում ընթացող Մագնուս Կառլսենը այս տուրում ոչ-ոքի` 1:1 խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Նորվեգացի շախմատիստն իր ակտիվում ունի 12 միավոր:

Այսօր տեղի կունենա նախավերջին` 10-րդ տուրը: Լեւոն Արոնյանը կմրցի բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ, որը 8,5 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: