Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_1233
A A
Հասարակություն

Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի յուրաքանչյուրիս հոգին. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

«Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
 
Այս տոնը, որի խորհրդի մեջ մեծ մարդասիրություն կա, ոգևորում և զորացնում է բոլորիս, նորոգում ու ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ և նոր հույսեր պարգևում։
 
Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի յուրաքանչյուրիս հոգին, մեր սրտերն ու տները լցնի սիրով, ջերմությամբ, հույսով ու հավատով:
 
Խաղաղություն և առողջություն, հոգու և ոգու ամրություն.սա է այս օրերի մեր խնդրանքն առ Աստված։ Եւ թող Աստված պահապան լինի բոլորիս։
 
Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
 
Լուսանկարում՝ Սավաննա և Արմեն Սարգսյաններ