A
A
Եթե ՀԱՊԿ ներկայությունը կարող է զսպող գործոն դառնալ, ապա ինչու այն նվազագույնը քննարկման առարկա չի դառնում․ Տիգրան Աբրահամյան
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՊԿ դիտորդներ կամ խաղաղապահներ ՀՀ առաջնագծում տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության նոր փաթեթի վերաբերյալ ուշագրավ վիճակ է ստեղծել, ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Իրավիճակի տարօրինակությունն այն է, որ կողմերից որևէ մեկը փակագծեր չի բացում, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցության ծրագիրը։ «Եթե առաջարկվող ռազմատեխնիկական փաթեթը ՀՀ-ի համար կենսական կարևորություն ներկայացնող սպառազինություն և տեխնիկա է ենթադրում, իսկ
ՀԱՊԿ ներկայությունը կարող է զսպող գործոն դառնալ, ապա ինչու այն նվազագույնը քննարկման առարկա չի դառնում»։