Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վյաչեսլավ Մալաֆեեւը չհրաժարվեց հավաքականից

Սպորտ
bc64b36481bda22c3a2829fa4c37881b

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը չնայած «Զենիթի» դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեեւին առաջարկել է հրաժարվել ուսումնամարզական հավաքին մասնակցելուց, սակայն 32-ամյա ֆուտբոլիստն այսօր առավոտյան Սանկտ-Պետերբուրգից մեկնել է Մոսկվա` իր թիմակիցներին միանալու համար: Այդ մասին տեղեկացրել է «Զենիթի» մամուլի ծառայությունը:

Բանն այն է, որ մի քանի օր առաջ ավտովթարից մահացել էր Վյաչեսլավ Մալաֆեեւի կինը եւ լրատվամիջոցները նշում էին, որ նա հավանաբար չի մասնակցի հավաքականի խաղերին, սակայն արդեն երեկ նա պաշտպանել է «Զենիթի» դարպասը երկրի առաջնությունում:

Նշենք, որ Ռուսաստանի ընտրանին մարտի 26-ին Երեւանում մրցելու է Հայաստանի ազգային թիմի հետ, իսկ երեք օր անց ընկերական հանդիպում է անցկացնելու Քաթարում: