A
A
Մահացել է 21-ամյա ֆուտբոլիստ
Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է այդ երկրի հավաքականի ֆուտբոլիստ Պատրիկ Դոեպլանի դիակը:
21-ամյա խաղացողը, որը ներկայումս հանդես է գալիս Իսրայելի 2-րդ խմբի առաջնությունում, հայրենիք էր մեկնել օլիմպիական թիմի կազմում հանդես գալու համար: Նա այսօր առավոտյան չի ներկայացել նախաճաշին, իսկ քիչ անց ֆուտբոլիստին անշնչացած գտել են հյուրանոցի համարում: