Վահե Ղազարյանը հետևել է պարեկային ծառայության դիմորդների հարցազրույցների ընթացքին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր են այցելել ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Նրանք շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում և տեղում ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նրանք մասնակցել են պարեկային ծառայության դիմորդների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, միաժամանակ հավաստել, որ մասնակցությունը կրելու է շարունակական բնույթ։
ՆԳ Նախարարը վերահաստատել է, որ Ներքին գործերի նախարարության դիտակետում են գտնվում պարեկային ծառայության ընդունելության փուլին առնչվող բոլոր հարցերը, որոնք թույլ կտան հընթացս բարելավել ընդունելության և հետագա փուլերում առկա ընթացակարգերը։
Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը կրթահամալիրի աշխատակազմի հետ քննարկել են ոստիկանության բարեփոխումների շրջանակներում կրթահամալիրին առնչվող հարցեր։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապրիլի 3-ից 13-ը կրթահամալիրում անցկացվում է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման համար ընդունելության հարցազրույցի փուլը, որի արդյունքում 5-ամսյա ուսումնական դասընթացներն անցնելու դեպքում ամբողջ հանրապետությունում կգործարկվի պարեկային ծառայությունը։