Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1680757306262
A A
Հասարակություն

Սյանը բախվելուց հետո հոսպիտալացվել է

Ապրիլի 6-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելն արգելափակված վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իրականացրել շարժիչի հովացման աշխատանքներ և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: