
A
A
Իջեւանն ու Ռուսթավին հուշագիր ստորագրեցին
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վրաստանի Ռուսթավի քաղաք: Հայկական պատվիրակության կազմում էր նաև Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Ռուսթավիում նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Դոխտուրիշվիլիի և Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև համագործակցության համար առկա հնարավորություններին։ Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Իջևան համայնքի և Վրաստանի Ռուսթավի քաղաքի միջև համագործակցության հուշագիր։
ՏԿԵՆ