A
A
Քրիստոսին կթողնեն մենակ.Ավագ հինգշաբթի է
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 6ին Ավագ հինգշաբթի է՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և ՍուրբՀաղորդության խորհրդի հաստատման օրը ՀԱԵ օրացույցում
Մայր Աթոռը ներկայացնում է վաղվա միջոցառումների ժամերը.
ժամը 9.00-ին` Առավոտյան ժամերգություն և ապաշխարողների արձակման կարգ ժամը 11.00-ին` Սուրբ Պատարագ ժամը
16.00-ին` Կարգ ոտնլվայի և յուղի օրհնություն ժամը
19.00-ին` Խավարման կարգ Արարողության ընթացքում խորանի վրա դրվում է 13մոմ, որոնցից 12-ը խորհրդանշում են առաքյալներին։ 12 մոմերից վառվում են 11-ը, Հուդային խորհրդանշող մոմը չի վառվում։ Իսկ կենտրոնի մեծ մոմը խորհրդանշում է Քրիստոսին: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով մարում են առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում էմիայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին: