
A
A
Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել աշխարհի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը այսօրվանից կանցկացնի ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը, մեր բռնցքամարտիկները սկսում են նախապատրաստվել աշխարհի այս տարվա առաջնությանը, որը կկայանա Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, մայիսի 1-14-ին։
Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում կմնա մինչև ապրիլի 16-ը, որից հետո կմեկնի Ղազախստան, որտեղ արդեն ուսումնամարզական հավաք կանցկացնի Շոտլանդիայի, Մարոկոյի, Հունաստանի և Սերբիայի հավաքականների հետ:
Ինչպես նշում է աղբյուրը, աշխարհի առաջնության հաղթողները կստանան 200 հազար դոլար, արծաթե մեդալակիրները՝ 100 հազար, իսկ բրոնզե մրցանակակիրները ՝ 50 հազար: