Հանդես կգա միասնական կազմով
Հայաստանի մինչեւ 17 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը այժմ պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, որը կայանալու է Ռումինիայի Յասի քաղաքում, մարտի 23-27-ը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր թիմի մրցակիցները կլինեն Ռումինիայի, Իսրայելի եւ Հոլանդիայի այդ տարիքային հավաքականները:
Մրցաշարին նախապատրաստվելու համար Հայաստանի հավաքականը նախ մեկնել էր Ֆրանսիա, որտեղ անցկացրել էր ուսումնամարզական հավաք եւ ստուգողական խաղեր: Այդ երկրի ընտրությունը պատահական չէր, քանի որ մեր ընտրանին Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է միասնական կազմով, այսինքն` Հայաստանում պարապող մարզուհիներին միանալուն են Ֆրանսիայի տարբեր քաղաքների թիմերում հանդես եկող հայազգի հանդբոլիստուհիները:
Մեր թիմը ներկայումս պարապմունքներ է անցկացնում Երեւանի տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում, Շենգավիթ եւ Արաբկիր համայնքի մարզադպրոցներում: