Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լեզուներդ կկտրենք, հասկացաք արա, այ ծաղրածու․ ահա այսպիսի բառապաշար ԱԺ-ում (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցի քննարկումը կրկին լարվեց, երբ Ղազարյանը հայտարարեց, որ երկրում ծանր իրավիճակ է 2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետեւանքով։

ՔՊ-ականները սկսեցին գոռալ եւ ներողություն պահանջել Ղազարյանից։

«Դուք ուղեղ չունեք, որ մեզ վիրավորեք։ Ձեզ ձեռք առնելու համար բերել են այստեղ, պարոն Ղազարյան, քեզ ինչո՞ւ են այստեղ բերել, պարոն խեղկատակ»,- ասաց իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Դու պետք է հրապարակային ներողություն խնդրես, դու ո՞վ ես, արա, որ նման բան ասես։ Հերիք չի նոյեմբերի 9-ից հետո հրապարակներում անվանարկում էիք, հետո մտաք մկան ծակերը, նայի դու էլ չմտնես մկան ծակերը»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Մկան ծակ ասելով՝ դուք նկատի ունեք նոյեմբերի 9-ին այնտեղ գտնվողի՞ն։ Ես խնդրում եմ կանխել կենսաբանական մեծամասնության կողմից իմ նկատմամբ իրականացվող խուլիգանական վարքագծի դրսեւորումները»,- արձագանքեց Ղազարյանը։

«Լո՞ւրջ ես ասում, այ տղա, չխառնես, արա։ Ով փորձի ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական խումբ, լեզուն կկտրենք, ականջներն էլ հետը»,- ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։