Արթուր Հովհաննիսյանն ու Թագուհի Թովմասյանը վիճեցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս Ձեզ զգուշացնում եմ, որպես հանձնաժողովի նախագահ՝ ապահովե՛ք նիստի բնականոն ընթացքը, եթե Ձեր առաջադրած թեկնածուն ևս մեկ անգամ իրեն թույլ տվեց ռեպլիկներ անել մեր պատգամավորների խոսքի ընթացքում կամ խոսքից հետո, Դո՛ւք եք կրելու պատասխանատվություն՝ նիստի բնականոն աշխատանքը խաթարելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով Թագուհի Թովմասյանին, ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Ի պատասխան, Թագուհի Թովմասյանը նշեց, որ ինքը տիրապետում է իրավիճակին։
«Դուք, ի սկզբանե եկել եք ագրեսիվ տրամադրությամբ, չզգուշացնե՛ք ինձ ու չստիպե՛ք որևէ բան, մի՛ սպառնացեք և ինքներդ դարձեք օրինակելի պատգամավոր»,- ասաց Թովմասյանը։
Արձագանքելով, Արթուր Հովհաննիսյանն իր հերթին ասաց․ «Հավաքե՛ք ձեր թեկնածուին, եթե Դուք հետևեք իմ օրինակին կլինեք օրինակելի ու սիրված պատգամավոր, վստահեցնում եմ Ձեզ։ Բայց Դուք չհետևեցիք մեր օրինակին, փախաք ու դավաճանեցիք մեր թիմը։ Այնպես որ՝ ապահովե՛ք հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Թույլ չտաք այս անձնավորությանը, որ մեր պատգամավորների խոսքից հետո անընդհատ ռեպլիկ անի»։
Թագուհի Թովմասյանն էլ հակադարձեց. «Դավաճանը դուք եք, որ դավաճանել եք ձեր խոստումներն ու արժեքները, որով եկել եք իշխանության»։
Մանրամասները՝ տեսանյութում։