A
A
5-6 հատվածներով առավել բարենպաստ դիրքեր դուրս գալ հնարավորություն Ադրբեջանը ստացել է․ Աբրահամյան
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտ-Լիսագոր ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո, ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում:
Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Եղել են ուղղություններ, որտեղով առաջ շարժվել չի ստացվել, սակայն 5-6 հատվածներով, առավել բարենպաստ դիրքեր դուրս գալ հնարավորություն, Ադրբեջանը ստացել է»,–գրել է նա։
Աբրահամյանի խոսքով` Ադրբեջանն ուժեղացնում է Արցախի հաղորդակցման ուղիների նկատմամբ վերահսկողությունը և ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է: