Բացել լրահոսը Փակել լրահոսը
339271134_787788839373561_1759477219490967392_n
A A
Պաշտոնական

Վանաձորում բարդու ծառը տապալվել է՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում

Ապրիլի 2-ին, ժամը 16:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան 1/35 հացեի մոտակայքում բարդու ծառը տապալվել է՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել տապալված ծառի մասնատման ու հեռացման աշխատանքներ։